copy image url
Ավելին 8 ամիս առաջ - 19:26 21-11-2025

Քրիստոնեության դեմ պայքարը դարձել է հետխորհրդային տարածքի պատուհասը. ՀԱԵ Ռուսաստանի թեմ

Քրիստոնեության դեմ պայքարը դարձել է հետխորհրդային տարածքի պատուհասը, մասնավորապես, դա տեղի է ունենում Հայաստանում։

Այդ մասին հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու սարկավագ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ազգային և կրոնական հարաբերությունների ոլորտի մասնագետ Վարդան Պողոսյանը: Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։

«Մեր ժամանակների պատուհասը հետխորհրդային տարածքում քրիստոնեության դեմ քողարկված պայքարն է և ոչ միայն. ինչ–որ պետության գործակալական ցանցին դիմակայելու պատրվակով ամբողջ դավանանքներ են արմատախիլ արվում։

Որպես օրինակ կարող եմ բերել Հայաստանը, որտեղ մտացածին մեղադրանքներով գործող իշխանությունները քրեական գործեր են հարուցում և հետապնդումներ կազմակերպում»,- ասել է նա «Կրոն և աշխարհ» համաժողովում, որն անցկացվում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակում:

Հոգևորականը նշել է, որ ՀՀ իշխանությունների ապակառուցողական գործունեության արդյունքում կալանավորվել են երեք բարձրաստիճան հոգևորականներ, որոնցից երկուսն անազատության մեջ են ավելի քան չորս ամիս:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել