copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 17:43 21-11-2025

Կայացել է ՀՀ վարչապետի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը և փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանը և Երլան Կոշանովն ընդգծել են, որ ակտիվ համագործակցություն է առկա ոչ միայն կառավարությունների, այլ նաև խորհրդարանների մակարդակով: Գոհունակությամբ նշվել է, որ միջխորհրդարանական կապերը կրում եմ ինտենսիվ բնույթ:

ՀՀ վարչապետը և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության թեմաների: Կողմերը համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու առևտրատնտեսական կապերի խթանմանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը