copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 13:00 21-11-2025

Հայկական բանկերը խոչընդոտում են PayPal-ի մուտքը, քանի որ մրցակցությանը չեն դիմանա ու կփակվեն

Ամերիկյան PayPal էլեկտրոնային վճարային համակարգը մասամբ դադարեցրել է ծառայությունների մատուցումը Հայաստանում։ Մարդիկ թեպետ կարողանում են այդ համակարգի միջոցով վճարումներ կատարել, սակայն գումար ստանալ՝ ոչ։ Այս մասին Oragir.News-ը տեղեկանում է ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Դա բանկային մաֆիայի ձեռքի գործն է»,- գրել է նա։

«PayPal-ը դեռևս 11-12 տարի առաջ երկկողմանի բացվել է Վրաստանում և Ռուսաստանում։ Այսինքն՝ այս համակարգով կարողանում են և՛ գումար ստանալ, և՛ ուղարկել»,- Oragir.News-ի հետ զրույցում մանրամասնում է ծրագրավորողը՝ հավելելով, որ այն, հիմնականում, օգտագործվում է առևտրային, էլեկտրոնային հարթակներում որպես վճարային միջոց։

Ըստ Ղազարյանի, PayPal վճարային համակարգը էլեկտրոնային առևտրում շատ ունիվերսալ միջոց է, առանց որի էլեկտրոնային առևտուրը պարզապես չի կարող զարգանալ։ Իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, ինչպես պարզվում է, միակողմանի է աշխատում այդ ծրագիրը։

«Հայաստանում միայն կարողանում ենք գումարը ծախսել, այսինքն՝ մենք մեր բանկային քարտը կցում ենք PayPal-ին՝ գումարը կարողանում ենք ծախսել, բայց դրսից գումար ստանալ ծրագրի հաշվին, չենք կարողանում, և դա արդեն խոչընդոտ է»,- բացատրում է մեր զրուցակիցը։

Հարցին թե ո՞վ է խոչընդոտներ ստեղծում, Արթուր Ղազարյանը ասաց՝ բանկերը։

«Բանկերը պետք է PayPal-ի հետ պայմանագիր կնքեն, որ այդ համակարգին եկած գումարները մարդիկ կարողանան կանխիկացնել կամ «նստացնել» բանկային հաշիվներին։ Նրանք չեն ուզում լիցենզիա ստանալ, որովհետև արագ փոխանցումային համակարգը գործարքներից շատ մեծ տոկոսներ է ստանում, և դրանք շատ բարձր են Հայաստանում»,- տեղեկացրեց նա։

Վերջինի խոսքով՝ մեր արտագնա աշխատողները Ria Money, Unistream համակարգերի միջոցով գումարներ են փոխանցում հարազատներին, բայց եթե PayPal լիներ, շատ չնչին տոկոսներ էին վճարելու։

«Բանկերն ուղղակի շահագրգիռ չեն։ Ռուսատանում արդեն 15 տարի գործում է այս ծրագիրը, Վրաստանում՝ շատ վաղուց։ Մեր գործարարները ստիպված գնում են Վրաստան և PayPal-ով հաշիվներ բացում Վրաստանի բանկերում, որ կարողանան այնտեղ կանխիկացում կատարեն»,- ասաց ծրագրավորողը՝ հավելելով, որ եթե PayPal-ը մտնի շուկա, ՀՀ-ում բանկերը չեն դիմանա մրցակցությանը, կփակվեն։

Oragir.News-ի զրուցակիցը նշեց, որ 12-14 տարի առաջ կառավարությունը PayPal-ի հարցը քննարկում էր, բայց թե ինչու են հիմա մոռացել, անհասկանալի է։

«Այն, որ այդ հարցը մոռացության է տրվել, շատ վատ է մեր տնտեսության համար։ Պետությունն էլ իր հերթին պետք է միջամտի, որ ծառայություններն աշխատեն, ինչը, փաստորեն, չի արվում»,- ասաց Արթուր Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ