copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 00:14 21-11-2025

Հայոց լեզուն վայել է հզոր ու խրոխտ ազգի և պետության. հենց մեր մայրենին է պարտադրում լինել այդպիսին. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Թեհրանում և Շիրազում անցկացված Իրանագիտության միջազգային գագաթնաժողովի կուլիսներում հնչող տարբեր լեզուների հնչողությանը ուշադրություն դարձրած՝ իրանցի լեզվաբան գործընկերներիցս մեկի հետ եմ զրուցում և լսում նրա կարծիքը հայերենի մասին՝ «Շատ մեղեդային ու ականջի համար հաճելի, բայց միևնույն ժամանակ խրոխտ լեզու է հայերենը»։

Սեփական փորձից գիտեմ, որ որևէ լեզվով խոսողը չի կարողանում գնահատել տվյալ լեզվի հնչողությունը, բայց բազմիցս եմ ինքս ինձ բռնել այն մտքի վրա, որ մեր լեզուն իրոք հզորագույն և հարուստ մի համակարգ է, իսկ մեր մեծերի կողմից դրա գրական մշակումն ու ազնվականացումն՝ ուղղակի հոյակապ։

Հայոց լեզուն իրոք վայել է արժանապատիվ, հզոր և խրոխտ ազգի և պետության, ուստի հենց մեր մայրենին ևս պարտադրում է լինել այդպիսին, և փոխելով իրողությունները, մերժել բարբարոսական տարերքի առջև կքվելու և նվաստանալու ցանկացած «առաջարկ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել