Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 23:47 20-11-2025

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման և զբաղվածության հարցերը՝ Թորոսյան-Սանդրի հանդիպման օրակարգում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել ՄԱԿ֊ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին ու նախատեսվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումների, սոցիալական բնակապահովման ընթացքի, ինչպես նաև կանանց տնտեսական հզորացման ծրագրերի վերաբերյալ։

Անդրադառնալով Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղությամբ իրականացվող սոցիալական աջակցության, բնակապահովման և զբաղվածության ծրագրերին՝ նախարար Թորոսյանը նշել է, որ հայրենակիցների արժանապատիվ կենսապայմանների ապահովումը շարունակում է լինել պետության առաջնահերթություններից։

Մոնիկա Սանդրին ևս բարձր է գնահատել ԱՍՀ նախարարության և UNHCR-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և այն զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել