copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 22:48 20-11-2025

Վիետնամում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 40-ը

Վիետնամի կենտրոնական նահանգներում երկարատև հորդառատ անձրևներից հետո տեղի ունեցած ջրհեղեղների, գետերի վարարումների և սողանքների հետևանքով զոհվել է 41 մարդ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Կենտրոնական նահանգներում զոհերի թիվը հասել է 41-ի, առնվազն ինը մարդ դեռևս անհետ կորած է համարվում: Ամենաշատ մահացածների թիվը Դակ Լակ (16) և Խան Հոա (14) նահանգներում է», - հաղորդում է լրատվամիջոցը՝ հղում անելով Վիետնամի աղետների հետևանքների վերացմանը հետևող Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությանը:

Աղետի գոտում ավելի քան 52 հազար բնակելի շինություններ ամբողջությամբ կամ մասնակիորեն ջրհեղեղի են ենթարկվել, իսկ 13 հազար հեկտար գյուղատնտեսական մշակաբույսեր ոչնչացվել են։ Տուժած տարածքներից տարհանվել է 61 հազար 793 մարդ, մինչդեռ շատ ընտանիքներ շարունակում են մնալ ջրհեղեղի գոտիներում՝ սպասելով օգնության, մասնավորապես՝ Դակ Լակ և Խան Հոա նահանգներում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր