Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 6 ամիս առաջ - 09:13 20-11-2025

ՕԵԿ-ի քարոզիչը ՔՊ պատգամավոր է դարձել եւ բնակարան գնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը մերժող իշխանությունների հետ խորհրդարանում հայտնված, «Ա Թիվի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման աշխատակից Հասմիկ Հակոբյանը փորձում է դասեր տալ լրագրողներին՝ մոռանալով սեփական անցյալը:

Ամենաաղմկահարույց հեռուստահաղորդումը, որի մասնակից քաղաքացիները մինչ օրս տարբեր տեսանյութերով անգամ համացանցում դառնում են ծաղրի առարկա, նաեւ հենց Հասմիկ Հակոբյանի «շնորհքն» է: Հիմա նա դարձել է իշխող ՔՊ վարչության անդամ, չի շփվում «Կիսաբացի….» նախկին գործընկերների հետ: Կարճ ասած՝ մոռացել է
անցյալը:

Հիշեցնենք, որ մինչեւ ՔՊ-ական դառնալը, Հասմիկ Հակոբյանը ոչինչ չունեցող գործավարուհի էր ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի կողմից հիմնադրված Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում: Հետո մտել էր «Օրինաց երկիր» կուսակցությանը պատկանող մեդիալրատվադաշտ ու ՕԵԿ-ի քարոզիչ էր աշխատում :

Հետո, իհարկե, ՔՊ-ի քարոզիչ դարձավ հայտնի գործարարի կայքում:

Համաձայն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի 2024 թվականի հայտարարագրի՝ մինչեւ պատգամավոր դառնալը նա տուն չուներ, եւ միայն 2019 թվականին, երբ արդեն ԱԺ-ում աշխատանքի էր անցել, ձեռք է բերել բնակարան Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում:

Տունը գնելուց 2 տարի անց՝ 2021 թվականին, պատգամավոր Հակոբյանը ձեռք է բերել HYUNDAI մակնիշի մեքենա 2015 թվականի արտադրության։

Նույն տարում 2016 թվականին ձեռք բերած NISSAN մակնիշի մեքենան 2 մլն դրամով վաճառել է ընկերուհուն՝ ԱԺ Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն պետ Լաուրա Անտոնյանին: Հիմա այլ մեքենայով է շրջում, որը պատկանում էր ՔՊ խմբակցության այլ պատգամավորի:

Նկատենք, որ Հակոբյանի ֆինանսական վիճակն այժմ կայունացել է. հաշվետու տարվա եկամուտը կազմել է 13 մլն 525 հազար դրամ, որից 10 մլն 412 հազար դրամը աշխատավարձ է Ազգային ժողովից։ 173 հազար 230 դրամը փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոս, իսկ 2 մլն 940 հազար դրամը պատգամավորը ստացել է ՀՀ ՊԵԿ-ից։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6,4 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 850 հազար դրամ։

«Ստացված վարկերի, փոխառությունների մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից» «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ունի 2 հիփոթեք. 11 մլն 335 հազար դրամը բնակարանի հիփոթեքն է, 28 մլն 865 հազար դրամն էլ անշարժի գույքի գնման իրավունքի համար է։

Այսպիսով՝ ընդհանուր վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 40 մլն 201 հազար դրամ։

Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանը Ալեն Սիմոնյանի նախկին օգնականն է, որը, օգտագործելով ԱԺ նախագահի հետ իր մտերմությունը, ծանոթ-բարեկամներին ԱԺ-ում աշխատանքի է տեղավորել:

Հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին, աշխատանքով է ապահովել ԱԺ-ի վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում,

իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի,

քրոջ ամուսնուն՝ Վարոյին՝ որպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդ,

իր աղջկա դասընկերուհու մորը եւ մյուս ծանոթին էլ տեղավորել է խորհրդարանի բուժկետում, եւ նրանցից մեկը բուժկետի բուժքույրն է՝ Լիլիթ Օհանյանը,

իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ էլ նշանակել է տվել Մարի Ստեփանյանին:

Շարունակելի ….»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել