copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 19:37 18-11-2025

Փաշինյանը շնորհավորել է Լատվիայի վարչապետին Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Էվիկա Սիլինյային Ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։

Լատվիայի ժողովուրդը, անցնելով անկախության դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհը, կառուցել է ժողովրդավար և դինամիկ զարգացող պետություն։

Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հատկապես քաղաքական, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Առանձնահատուկ բարձր եմ գնահատում Լատվիայի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը:

Թույլ տվեք այս խորհրդանշական օրը մաղթել Լատվիայի ժողովրդին խաղաղություն, բարօրություն և նոր ձեռքբերումներ՝ զարգացման և առաջընթացի ճանապարհին»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ