copy image url
Արտաքին Միտք 8 ամիս առաջ - 18:34 18-11-2025

Ըստ Cloudflare-ի հաղորդագրության՝ իրենք նույնիսկ մինչև վերջ չեն հասկացել՝ ինչ պատճառով է խափանումը առաջացել. փորձագետ

Անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այսօր 15:48 րոպեից աշխարհի խոշորագույն DDoS պաշտպանություն և բովանդակության հասանելիություն ապահովող հարթակը՝ Cloudflare֊ը, խնդիր է ունեցել, որի հետևանքով հայաստանյան բազմաթիվ լրատվակայքեր, որոնք օգտվում էին Cloudflare-ից, անհասանելի էին դարձել։ Որոշ կայքեր մինչև այժմ լիարժեք չեն վերականգվել։

Վատն այն է, որ ըստ Cloudflare֊ի տարածած հաղորդագրության, իրենք դեռ «աշխատում են այս խնդրի ամբողջական ազդեցությունը հասկանալու և մեղմելու ուղղությամբ»։ Փիառի լեզվից մարդկային լեզու թարգմանելով՝ ես սրանից եզրակացնում եմ, որ իրենք նույնիսկ մինչև վերջ չեն հասկացել, ինչ պատճառով է խնդիրը եղել, որպեսզի հասկանան, թե դա ինչքան է տարածվել և ում վրա է ազդել։

Միջազգային լրահոսում արդեն հրապարակումներ կան, որոնցից կարելի է եզրակացնել, որ խնդիրը ազդել է անգամ X֊ի, Չատջիփիթիի և այլ խոշոր հարթակների վրա։

Նման պահերին հասկանում ես, թե ինչ աստիճանի մեծ է մեր՝ և առհասարակ ամբողջ աշխարհի, ինտերնետի կախվածությունը մի քանի հիպերկենտրոնացած, գերհսկա ենթակառուցվածք ապահովող ծառայություններից։

Ամենից շատ դիտված