copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 12:50 18-11-2025

Երևանում բանկի մասնաճյուղը թալանողը Բագրատաշենի անցակետով փախել է Հայաստանից. նոր մանրամասներ՝ զինված կողոպուտից. shamshyan.com

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են երեկ՝ նոյեմբերի 17-ին, Երևանում Շինարարների 25 հասցեում գործող «ՎՏԲ» բանկի մասնաճյուղում դիմակավորված ու զինված ավազակային հարձակակում կատարողի ինքնությունը:

Ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովհաննես Բ.-ն, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտաված, այդ թվում՝ գողության համար և երեկ արդեն նա Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Զինված անձը ներխուժել էր Շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ, սպառնացել, ապա գողացել մոտ 1 միլիոն դրամ ու հեռացել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը