copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 10:31 18-11-2025

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. 76-ամյա տանտիրուհուն դուրս են բերել փլատակներից. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում տան փլուզում է տեղի ունեցել և փլատակնեում արգելափակված քաղաքացի կա:

Պարզվել է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է 76-ամյա Թամարա Ա.-ին պատկանող տունն ամբողջությամբ:

Փրկարարները, պարեկները, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերության Էջմիածնի ԳԳՄ-ի աշխատակիցները փլատականերից դուրս են բերել Թամարա Ա.-ին, ում այնուհետև պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը և տեղում օպերատիվորեն ժամանած «Էջմիածին» բժշկական կենտրոնի բժիշկներն օգնություն են ցուցաբերել նրան:

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել