Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 20:59 17-11-2025

Գործող վարչախումբը գաղափարապես սնանկ է, ռեսուրսով՝ հարուստ, բայց ռեպրեսիվ, հուսահատվել չկա՛, պետք է անել ավելին

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում «Ի՞նչ հասկանալ Վաղարշապատի ընտրության արդյունքից» վերտառությամբ հրապարակում է արել, որում մասնավորապես նշել է.

«1․ Չթերագնահատե՛լ ընդդիմությանը. ավագանիում ՔՊ-ի թվային գերակշռությունն առաջիկայում կանցնի լուրջ փորձաքննություն: Իշխանության՝ հնամաշ հանգերգով ընտրող որսալու՝ արդեն ձանձրալի գործելաոճն անցյալում է:

2․ Իշխանության վստահ հաղթանակին այլևս չեն օգնում կեղծ «գերհերոսները»՝ իրենց սրտիկներով, ՖԲ ալգորիթմներով և վիրտուալ քաղաքական կրկեսային ներկայացումներով: Համենայնդեպս, «Մանվել տապալած» քաղաք Էջմիածինն ընդդիմանում է իշխանության սնամեջ քարոզչությանը, հակաեկեղեցական կեցվածքին, կոռուպցիոն հեղինակությանն ու անարդյունավետ կառավարմանը:

3․ Ընդդիմությանը փողոցում չաջակցել՝ դեռ չի նշանակում կորցնել ազգային մոտալուտ աղետը ողնաշարով զգալու կարողությունը: Մարդիկ կարող են չբղավել, բայցև չքվեարկել իշխանության օգտին՝ հակառակ ճնշումներին:

4․ Ընտրական մասնակցության բարձր ցուցանիշը կարող է փոխել հետագա իրադարձությունների ընթացքը:

5․ Վաղարշապատում ՔՊ-ի ընտրական հաջողության շարժիչ ուժը ոչ թե իշխանության հանրապետական հեղինակության գործոնն է, այլ թեկնածուի անձնական քվեն (personal vote), որը պայմանավորված է թեկնածուի սոցիալական կապերով, «տոհմիկ» ազգանվան հնչեղությամբ կամ ազդեցությամբ։ Սա ակնհայտորեն խոսում է «իզմերի» իբրև թե չհավատացող ՔՊ-ի կուսակցական ինստիտուցիոնալացման թուլության ցուցիչների խորացման մասին, որտեղ կուսակցությունը չի կարողանում իր հեղինակությունն ու ազդեցությունը վերարտադրել տեղական մակարդակում, համենայնդեպս՝ քաղաքներում։

Հիասթափվել չկա՛, հուսահատվել չկա՛, միայն համառ ու հետևողական աշխատանք: Ապրի՛ ընդդիմությունը, որ աշխատեց գրագետ: Պիտի անել ավելի՛ն: Հաղթանակները կերտվում են՝ սայթաքումներից և ձախողումներից դասեր քաղելով: Գործող վարչախումբը գաղափարապես սնանկ է, բնույթով՝ հեշտ կոտրվող, ռեսուրսով՝ հարուստ, բայց ռեպրեսիվ: Ազգի կամքը չի ծնկում ոչ մի բռնաճնշող մեքենայի առջև: Պի՛նդ եղեք»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել