Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:30 17-11-2025

Փաշինյանն Աստված չունի․ ինքը շատ փոքր ա, որ Մայր Աթոռին տիրանա․ հարցում

Վաղարշապատ խոշորացված համայնքում նախօրեին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ամենաշատ թվով ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․ 15298 քվե, որը ձայների 48.5 %-ն է։ Երկրորդ տեղում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքն է, որը ստացել է 10051 քվե կամ ձայների 31.9 %-ը։ Անցողիկ շեմը հաղթահարել է նաև նորաստեղծ «Մայր Հայաստան» կուսակցությունը, որը ստացել է ձայների 5․4%-ը։

Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը անցողիկ շեմը չեն հաղթահարել, չնայած դրանցից մի քանիսը բավականին մոտ են եղել դրան։ Նոր գումարման ավագանիում ՔՊ-ն կունենա 19 մանդատ, «Հաղթանակ»-ը՝ 12, «Մայր Հայաստան»-ը՝ 2։ Սա նշանակում է, որ ՔՊ–ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը միանձնյա համայնքապետ կդառնա՝ առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հետևյալ հարցը ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Վաղարշապատում հաղթելուց հետո Նիկոլ Փաշինյանը Մայր Աթոռի վրա կգրոհի՞»։

Քաղաքացիների արձագանքները տարբեր էին՝ հուզական և սուր գնահատականներից մինչև անվստահություն ու չեզոք դիրքորոշումներ։

Քաղաքացիներից մեկը բավական կոշտ պատասխան տվեց․ «Այս երկիրը կործանվելու է Փաշինյանի ձեռքով ու իր կոլեգաների»։

«Ինքը շատ փոքր ա՝ Մայր Աթոռին տիրանալու համար»,- ասաց մի կին՝ համոզմունք հայտնելով, որ Փաշինյանն Աստված չունի։

Մեկ այլ քաղաքացի ընդգծեց, որ իշխանությունների և եկեղեցու հակասությունների ֆոնին հասարակության շահերը հետին պլան են մղվում։ «Աթոռի կռիվ ա, ժողովրդի մասին ով ա մտածում։ Ով ինչ ուզի՝ կանի»,- ասաց նա։

Մի ուրիշ քաղաքացու դիտարկմամբ՝ իրավիճակը միակողմ չէ, և պատճառները պետք է փնտրել նաև եկեղեցու ներսում․ «Մայր աթոռը ոչ ոք չի գրոհում, հակառակը՝ ինքն է իր արմատներից հեռացել, դրա համար խնդիրներն էլ սրվում են»։

Քաղաքացիներից որոշներն էլ հրաժարվեցին քաղաքական գնահատականներից․ ոմանք նշեցին, որ չեն հետևում ընթացող քաղաքական գործընթացներին, մյուսները՝ չեն ցանկանում սխալ մեկնաբանել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել