copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 23:55 16-11-2025

ԱՄՆ-ի ամենաժամանակակից ավիակիրը ժամանել է Կարիբյան ծով

ԱՄՆ-ի ամենաժամանակակից ավիակիր «Gerald R. Ford»-ը կիրակի օրը ժամանել է Կարիբյան ծով՝ ցուցադրելով երկրի ռազմական ուժը։ Այս քայլը հարցեր է առաջացրել այն մասին, թե ինչպես կարող է զորքերի և սպառազինության նոր հոսքը ազդել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Հարավային Ամերիկայում թմրամիջոցների դեմ պայքարի արշավի վրա, հաղորդում է Associated Press-ը։

Ավիակրի ժամանումը կարևոր փուլ է այն թմրամիջոցների դեմ պայքարում, սակայն դիտարկում է նաև որպես ճնշումն ուժեղացնելու մարտավարություն՝ ուղղված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ։

Սեպտեմբերի սկզբից ԱՄՆ-ի կողմից Կարիբյան ավազանում և Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ՝ թմրամիջոցների տեղափոխման մեջ մեղադրվող փոքր նավերի դեմ իրականացված 20 հարձակումների արդյունքում։

«Gerald R. Ford»-ը եզրափակում է վերջին մի քանի սերունդների ընթացքում ԱՄՆ-ի ռազմական ուժի ամենախոշոր կուտակումը տարածաշրջանում։ Արդյունքում՝ ռազմածովային ուժերի գրեթե տասներկու նավերում տեղակայված զինծառայողների ընդհանուր թիվը հասել է մոտ 12 000-ի՝ «Հարավային գեղարդ» անունը կրող գործողության շրջանակում, որը ներկայացրել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել