copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 19:04 16-11-2025

Ընտրացուցակներում անճշտությունները ընտրախախտում չեն. ՄՔԾ պետ

Ընտրացուցակներում անճշտությունները ընտրախախտում չեն կարող համարվել։ Նոյեմբեր 16-ին Վաղարշապատում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

«Ընտրելու իրավունքը իրացնելու պահին է գեներացվում ընտրակեղծիքը, ընտրացուցակներում գոյություն ունեցող անճշտությունները ընտրակեղծիքների մասին չեն»,– ասել է նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Վաղարշապատի ավագանու ընտրություններին ընդառաջ մարդիկ պարզել են, որ իրենց հասցեում օտար մարդիկ կան գրացված, Նելլի Դավթյանն ասել է. «Այսօր ունեցել ենք իրավիճակ, երբ 1997 թվականին 20 հոգի հաշվառվել են շատ պատշաճ վարչարարության հիման վրա X հասցեում, և այլևս սեփականատերը այդ օրվանից ի վեր մեզ դիմում չի ներկայացրել, որ այս մարդիկ այլևս իմ տանը չեն ապրում, խնդրում եմ հանեք հաշվառումից։ Տվյալ մարդիկ էլ դիմում չեն ներկայացրել, որ մենք այլևս այս նոր հասցեում ենք։ Իրականում մեր գործող իրավակարգավորումը նախատեսում է, որ յոթ օրվա ընթացքում բնակության վայրը փոխած քաղաքացին պարտավորություն ունի լիազոր մարմնին տեղյակ պահելու և հաշվառումը փոխելու, բայց սա կենսունակ կարգավորում չէ։

Մենք նաև ունեցել ենք մի այսպիսի իրավիճակ, երբ սեփականատերը զարմացել էր, որ իր տանը անչափահաս անձ է հաշվառված։ Ես նշեմ, որ անչափահասը գրանցվում է ծնողներից մեկի հասցեով և սրա համար դիմում անհրաժեշտ չէ։ Այսինքն սեփականատերը համաձայնությունը տալիս է ծնողի համար, ուրեմն մեխանիկորեն նաև անչափահասներն են գրանցվում այդ հասցեով։

Այդ անճշտությունները ընտրախախտում չեն կարող համարվել»,–նշել է Դավթյանը։

Դավթյանը հստակեցրել է, որ հաշվառված անծանոթ մարդիկ հիմնականում բնակարանի նախկին սեփականատերերն են կամ նրանց փոխկապակցված անձինք։

Նա շեշտել է, որ հաշվառումները և հաշվառումից դուրսգրումները իրականացվում են միայն դիմումի հիման վրա, ինչը շատ դեպքերում չի արվել։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը