copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 10:24 16-11-2025

Լոռու մարզում հեղուկ գազ տեղափոխող կողաշրջված հայտնվել է Մարց գետում․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Մարց բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Մարց բնակավայրի ցուցանակին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել Մարց գետում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Գետում հայտնված գլանատակառում (ցիստեռ) եղել է 20 տոննա հեղուկ գազ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված