copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 20:47 15-11-2025

Էստոնիան 3.5 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային «Starlink»-ի համար. ՊՆ ղեկավար

Էստոնիայի կառավարությունը 3.5 միլիոն եվրո է հատկացնում Ուկրաինային՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կոալիցիայի շրջանակներում «Starlink» կապի համակարգերի ձեռքբերման համար, հայտարարել Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը` «Европейская правда»-ի փոխանցմամբ։

««Starlink»-ը կարևորագույն նշանակություն ունի կայուն կապի ապահովման համար և հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Ուկրաինայի ծրագրերը՝ զգալիորեն ավելացնել անօդաչու թռչող սարքերի քանակը, որոնք պահանջում են բարձր արդյունավետությամբ ինտերնետ», - ասել է Պևկուրը։

Նա նշել է, որ միջոցները կհատկացվեն Էստոնիայի 2025 թվականի օգնության փաթեթից Ուկրաինային, իսկ գնումները կիրականացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների կոալիցիայի միջոցով։ Էստոնիան ընդգծում է, որ Ուկրաինային աջակցությունը, այդ թվում՝ թվային հնարավորությունների ոլորտում, ներդրում է ամբողջ Եվրոպայի անվտանգության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել