Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 15:00 15-11-2025

Չկա տիեզերքում բան, որ քաղաքականությունից դուրս է, ռևանշ լինելու է. բացվեց Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը

Երևանում բացվեց նկարիչ Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը, որը, թեև ներկայացվում է որպես մաքուր կերպարվեստ, առաջին իսկ հայացքից բացահայտում է իր ուժեղ քաղաքական ենթատեքստը։ Ավագյանի աշխատանքներում պայքարի, կորուստների և վերադարձի շուրջ կառուցված խորհրդանշական դրվագները դիտողին տանում են պատերազմական զգացողությունների շրջան:

«Ցուցահանդեսը վերջին յոթ տարվա իմ մտածումների արտահայտությունն է», – այս մասին Oragir.News-ի հետ զրույցում նշեց գեղանկարիչ Աշոտ Ավագյանը։

Ցուցահանդեսի միջուկը պայքարի և դիմադրության գաղափարն է․ հերոսական, երբեմն մութ և ծանր գույներով արված կերպարները մարմնավորում են մի հասարակություն, որը դեռ չի ավարտել իր ճամփան։ Ռևանշի գաղափարը հստակ երևում է արվեստի լեզվով՝ ոչ որպես քաղաքական հռչակագիր, այլ որպես հասարակական ենթագիտակցության արձագանք։

Աշոտ Ավագյանի նկարները կարծես հիշեցնում են, որ քաղաքականությունից դուրս ոչինչ չկա, հատկապես հայկական իրականությունում, որտեղ յուրաքանչյուր մշակութային իրադարձություն, ուզած թե չուզած, կրում է ժամանակի ծանրությունը։

Այնուամենայնիվ, Ավագյանի խոսքով՝ ոչ ոք պարտավոր չէ հետաքրքրվել քաղաքականությամբ, քանի որ հասարակության տարբեր շերտերում մարդիկ ունեն տարբեր հետաքրքրություններ և նախասիրություններ։

Գեղանկարիչը նաև խոսեց իր անձնական փորձի մասին. «Մեր ունեցած պարտությունները ինձ վրա շատ վատ ազդեցություն ունեցան. 6–7 ամիս չէի կարողանում դուրս գալ հոգեբանական ծանրությունից։ Երբ մի փոքր ուշքի եկա, հասկացա, որ պետք է մաքրեմ շուրջս, և այդ գործընթացում գտա ջրաման, որով Հադրութից ջուր էի բերել։ Այս ամենը կապեցի «Ռևանշի» գաղափարախոսության հետ», – ասաց նա։

Ցուցադրվող նմուշների մեջ միայն նկարներ չեն, կան նաև հետաքրքիր քարեր և լուսանկարներ։ Այնուամենայնիվ, Ավագյանի համար ամենահոգեհարազատը ջրամանն է, քանի որ այն անընդհատ հիշեցնում է, որ պետք է պայքարել, հզորանալ և հասկանալ, որ արևի տակ տեղ գրավելու համար միշտ պետք է պայքարել։

Ավագյանը ցավով նկատեց, որ «մեր ժողովուրդը քնած է», և դա բացասաբար է ազդել պարտված լինելու զգացողության, ինչպես նաև պրոպագանդայի վրա, որն իր հերթին մեծացրել է անզորության տպավորությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից