copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 10:12 15-11-2025

Հոգևորականի համար ավելի մեծ երջանկություն չկա, քան նվիրվել ազգի զավակների կրթության, դաստիարակության գործին. Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական այցով Հնդկաստանում էր։ Նորին Սրբությունը հանդիպումներ է ունեցել Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցիչների հետ։

«Շողակաթ» ՀԸ տեսանյութում նշվում է, որ Գարեգին Երկրորդն այցելել է Դավիդյան օրիորդաց վարժարանի հիմնանորոգվող կեցության մասնաշենք, որը մի քանի ամսից դռները կբացի Մարդասիրական ճեմարանում ուսանող աղջիկների առաջ: Նրանց համար ստեղծվում են լավագույն պայմանները կեցության և կրթության համար: 2010 -ին փակվել է կենտրոնը և շուրջ 16 տարվա համառ աշխատանք է պահանջվել, որպեսզի շենքը վերակառուցելու արտոնություն ձեռք բերվի: Հայոց Հայրապետը հատուկ միջնորդությամբ դիմել է Հնդկաստանի կառավարությանը:

«Ուզում եմ իմ գնահատանքի խոսքը բերել Մարդասիրական ճեմարան տեսչին և Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգևոր հովվին՝ Տաճատ հայր Սուրբին, որ ամբողջական նվիրումով լծված է ձեզ՝ կրթելու դաստիարակելու , ձեզ օգտակար ծառայություն մատոցելու նվիրական գործին։ Ավելի մեծ երջանկություն հոգևորականի համար չկա, քան նվիրվել ազգի զավակների կրթության, դաստիարակության գործին, նրանց արժանավոր զավակներ դարձնել մեր ժողովրդի, ազգի համար»,- ասել է Գարեգին Երկրորդը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում