Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 23:10 14-11-2025

Երևանի փրկարարական վարչությունը նոր պետ ունի

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը նոր պետ ունի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով Գևորգ Գալստյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է Երևանի փրկարարական վարչության պետ։