copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 23:05 14-11-2025

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ համագործակցության մի շարք ուղղություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Վիշակապատնամ քաղաքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունները։ Երկկողմ համագործակցության ուղղությունների թվում հատկապես կարևորվել է թանկարժեք քարերի և ոսկերչության ոլորտը։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում ստեղծված կայուն բիզնես միջավայրը, հարկային արտոնությունները, մրցունակ առևտրային պայմաններն ու մաքսատուրքային առավելությունները, որոնք դարձնում են Հայաստանը գրավիչ թանկարժեք զարդերի արտադրության և արտահանման համար:

Քննարկումներ են ծավալվել նաև դեղագործության, վերականգնվող էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ, մասնավորապես՝ քննարկվել է ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանն առաջարկել է ստեղծել Հայաստանի, Հնդկաստանի և GJEPC-ի` Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչական արտադրանքի արտահանման խթանման խորհրդի համատեղ աշխատանքային խումբ՝ համագործակցության առկա հնարավորությունները գործնական հիմքի վրա դնելու նպատակով։

Նախարարը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով, որ այն կարող է դառնալ Հնդկաստան-Ռուսաստան–Եվրոպա նոր կապուղի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ