copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 22:38 14-11-2025

Ինչու՞ ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը կալանքը չի անցկացրել ՀՀ ՔԿՀ-ում. փաստաբանը՝ ռուսական ռազմաբազայի զինծառայողի մասին

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Տարիներ առաջ ՌԴ 102-րդ ռազմաբազայի ոճրագործ զինծառայող Պերմյակովի դատավարությունը դարձել էր շահագրգիռ ուժերի քաղաքական շահարկման թեմա, թե ինչու է ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ռազմաբազայի մեկուսարանում գտնվում կալանքի տակ, ինչու չեն բերում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան և դատական նիստերին մասնակցում է հեռավար, իսկ հետո արդեն շահարկման առարկա դարձավ պատիժը կրելու համար նրան ՌԴ տեղափոխելը։

Երեկ նույն դատարանում ավարտվեց նույն ռազմաբազայի մեկ այլ զինծառայող Ռազգալդիևի գործը, ով 2018 թվականի դեկտեմբերին հարբած վիճակում, առանց առիթի, փողոցում ծեծելով սպանել էր մի կնոջ։ ՀՀ տարածքում հանցանք կատարած այս մյուս զինծառայողը դարձյալ կալանքի տակ պահվեց ռազմաբազայում, այդպես էլ չբերվեց նիստերին, դրանց մասնակցեց հեռավար և վստահաբար՝ շուտով պատիժը կրելու համար տեղափոխվելու է ՌԴ։

Բայց իրավիճակային հայրենասերները և Արցախի հանձնման հաշվին ինքնիշխանություն «կերտող» իշխանավորները կարծես լուռ են, ովքեր այն ժամանակ ընդդիմադիր դաշտից, հանուն իրենց քաղաքական շահերի, հատկապես ամենաշատն էին խոսում։

Տղերք, բա ասում եք, որ հիմա անկախ եք, ինքնիշխան եք, այդ դեպքում ինչու՞ ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը մինչդատական ու դատական կալանքը չի անցկացրել ՀՀ քրեակատարողական հիմնարկում, ինչու՞ ֆիզիկապես չի ներկայանում դատական նիստերին և ի՞նչ եք անելու, որպեսզի վերջնական 7,5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը նա կրի ՀՀ պետական մարմնում, այլ ոչ թե ՌԴ իրավասության ներքո կամ հենց ՌԴ տարածքում։

Ընդ որում, օրենքի կիրառման իմաստով ոչ մի կապ չունի, թե հանրորեն վտանգավոր արարքի հետևանքով քանի զոհ է եղել։ Թե՞ դատարկ-դատարկ խոսելը ձեր մոտ արդեն վաղուց լավ է ստացվում, իսկ հավատացողներ դեռ կան….։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը