Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 12:49 14-11-2025

Մարդը հունվարի 3-ին շատ կերել է, շատ խմել ու բժշկի կարիք ունի՝ ի՞նչ է անելու․ Փաշինյանը՝ Ավանեսյանին

Հունվարի մեկն է, Նոր տարի է, մարդիկ դիմավորել են նոր տարին և վատ են զգացել: Ի՞նչ է փոխվելու նախորդ տարվա հունվարի 2-ի կամ 3-ի կամ 4-ի համեմատ այս տարի։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում, դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անահիտ Ավանեսյանն ի պատասխան նշեց, որ նախ խորհուրդ են տալու քիչ և առողջարար սնվել, Փաշինյանն էլ շտապեց հիշեցնել, որ նախորդ տարի ևս այդ նույն խորհուրդն էին տվել։

Փաշինյանը նաև հետաքրքրվեց՝ մարդը հունվարի 3-ին կամ շատ կերել է, կամ շատ խմել ու բժշկի կարիք ունի՝ ի՞նչ է անելու։

Ավանեսյանը նշեց, որ պետք է զանգահարեն շտապօգնություն, շտապօգնությունն էլ գնահատի վիճակը։

«Եթե գրանցում են շտապօգնության կանչ՝ կգան ու նրան կտեղափոխեն հիվանդանոց, այնտեղ հասնելուն պես՝ նրան ապահովագրության շրջանակներում կտրամադրեն առաջնային բուժօգնություն, կարիք լինի վիրահատության կամ հիվանդանոցային բուժօգնության՝ այդ հատվածը ևս ապահովագրությունը կփակի»,- ասաց Ավանեսյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել