copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 11:14 14-11-2025

«Ճամբարակ» ԲԿ են տեղափոխվել ընտանիքի 4 անդամներ, որոնցից մեկը՝ անչափահաս. shamshyan.com

Նոյեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շողակաթ բնակավայրի տներից մեկից շմոլ գազի հավանական արտահոսքից «Թունավորում» ախտորոշմամբ «Ճամբարակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 4 անդամներ։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներ են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Ելենա Դ․-ն, 69-ամյա Սուսաննա Լ․-ն, 7-ամյա Նարեկ Լ․-ն և 36-ամյա Արտակ Լ․-ն։

Ճամբարակի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 03։30-ի սահմաններում, նշված հացեում վերջիններիս ինքնազգացողությունը վատացել է և որոշ ժամանակ անց հետազոտություն անցնելու, ինչպես նաև բուժօգնություն ստանալու նպատակով շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է «Թունավորում շմոլ գազից»։

Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը