copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 20:20 13-11-2025

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրքական ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մի շարք անձանց և ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել։ Պատճառը վերջիններիս կողմից Իրանին բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) մատակարարելն ու ցանցին խթանելն է: Պատժամիջոցների ներքո հայտնված երկրների մեջ է նաև Թուրքիան:

Նշվում է, որ Թուրքիայում գործունեություն ծավալող «Arkedya Gıda», «Intro Oto Yedek Parça», «Own Uçar Gıda», «Royal Yapı İnşaat», «Loris Turizm», «Özkam Nakliyat» ve «Artaş Gümrükleme» ընկերությունները հարյուր հազարավոր դոլարների վճարներ են ստացել Հոնգ Կոնգում գործող «QianXiLong» և «Hin Yun» ընկերություններից՝ որոնք ներգրավված են եղել Իրանին «Shahed-131» և «Shahed-136» ԱԹՍ-ների շարժիչներ արտադրող «Mado» ընկերության մատակարարումների գործում:

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), Չինաստանում, Հոնգ Կոնգում, Գերմանիայում և Ուկրաինայում գործունեություն ծավալող մարդիկ և ընկերություններ:

Բացի այդ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ հիշյալ ցանցերը Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ-ի և դաշանկից երկրների անձնակազմերի, ինչպես նաև Կարմիր ծովում գտնվող առևտրային նավերի համար լուրջ սպառնալիք են ներկայացնում:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել