Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 21:43 12-11-2025

Կիևը պաշտոնապես դադարեցրել է Մոսկվայի հետ խաղաղության բանակցությունները․ Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կիևը պաշտոնապես դադարեցրել է Մոսկվայի հետ խաղաղության բանակցությունները, գրում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Իվանովը այսօր հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած պահի Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների, սակայն Կիևը չի արձագանքել նախկին առաջարկներին։

«Ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ մենք պատրաստ ենք շարունակել ուղիղ բանակցություններն ուկրաինական կողմի հետ։ Եվ մեր թուրք գործընկերները նույնպես մշտապես ընդգծում են, որ Ստամբուլի հարթակը մեր տրամադրության տակ է. այդ դռները մեզ համար բաց են մնում», - ասել է նա Անկարայի ինստիտուտի հետ համատեղ Ստամբուլում կազմակերպված «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 16-րդ ասիական համաժողովի շրջանակներում։

Իվանովն ընդգծել է, որ եթե Կիևը քաղաքական կամք ցուցաբերի, իրենք պատրաստ են նման բանակցությունների ցանկացած պահի։

Նա նշել է, որ ռուսական կողմը բանակցությունների նախորդ փուլերի ընթացքում ներկայացրել է մի շարք առաջարկներ։

«Հնչել են մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ երեք առցանց աշխատանքային խումբ։ Ցավոք, մենք դեռևս դրական արձագանք չենք ստացել այդ նախաձեռնություններին ուկրաինական կողմից»,- հավելել է Իվանովը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել