copy image url
Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 20:34 12-11-2025

«Հետադարձ հիփոթեք»-ը կարող է աշխատել Հայաստանում, եթե խարդախությունների նկատմամբ պետությունը շատ խիստ միջոցներ կիրառի

Կադաստրի կոմիտեն նախաձեռնել է նոր օրենսդրական փոփոխություն, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները, որոնք հնարավորություն կտան կենսաթոշակային տարիքի հասած միայնակ քաղաքացիներին, որոնք ունեն սեփական բնակարան, տուն կամ այգետնակ, գրավադրելու իրենց գույքը և դրա դիմաց ստանալու պարբերական եկամուտներ՝ առանց ողջ կյանքի ընթացքում վճարումներ կատարելու։

Կադաստրի կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանվում է ամբողջ պայմանագրային ժամանակահատվածում։

Այսպիսով` քաղաքացիները կկարողանան իրենց գույքի արժեքի հաշվին ստանալ եկամուտ՝ շարունակելով պահպանել ինչպես սեփականության, այնպես էլ դա օգտագործելու, այդտեղ բնակվելու իրավունքը։ Ի՞նչ է «հետադարձ հիփոթեք»-ը և ի՞նչ ռիսկեր է պարունակում։

«Դա ապրուստի միջոցի ծրագիր է։ Սեփականատերն իր բնակարանը, այսպես ասած, կտակում է այն կազմակերպությանը, ով այդ հետադարձ հիփոթեքի պայմանագիրն է կնքել։ Եթե բանկն է՝ բանկինն է, եթե վարկային կազմակերպությունն է՝ վարկային կազմակերպությանը»,- Oragir.News-ի հետ զրույցում բացատրեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Սա դրսում հայտնի բան է, որը շատ հաճախ կիրառվում է։ Հետադարձ հիփոթեք կարող են կնքել բանկի հետ, կամ ֆինանսական կազմակերպության, որը գումար է տալիս։ Այս գործարքը կնքելուց հետո մարդը կարող է գնալ ծերանոցում առոք-փառոք ապրել։ Արևմուտքում էդպես է։ Արևմուտքի ծերանոցները մեր պատկերացրած ծերանոցները չեն»,- ասում է տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի ներկայացմամբ՝ «հետադարձ հիփոթեք»-ի նախաձեռնությունը նոր է Հայաստանում և վատ երևույթ չէ։

«Վատ գործիք չէ իրականում, կարող է աշխատել, եթե համապատասխան պայմաններ լինեն՝ իրավական դաշտը լինի, և խարդախությունների նկատմամբ պետությունը շատ խիստ միջոցներ կիրառի,- անդրադառնալով հնարավոր ռիսկերին՝ ասում է տնտեսագետը, ապա հավելում,-պետական որոշակի վերահսկողություն պետք է լինի, որ ծերերը նման գործարքի մեջ մտնելուց առաջ հասկանան, պատկերացնեն ամեն ինչ»։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ սա նույնն է, երբ մի բարեկամ գալիս՝ խնամում-պահում է, վերջում այդ մարդը բնակարանը նվիրում է նրան։ Սա էլ նմանատիպ մի բան է, բայց իրավական, պայմանագրային հիմքերի վրա դրված։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում