Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Միտք 6 ամիս առաջ - 19:29 12-11-2025

Ովքեր էին ներկա Բաքվի շքերթին․ Ռուսաստանի դրոշը բարձրացավ, Արևմուտքի ձայնը չլսվեց

Նոյեմբերի 8-ին Բաքվում անցկացվեց լայնամասշտաբ ռազմական շքերթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հնգամյակին։ Ադրբեջանական իշխանությունները շքերթը ներկայացրին ոչ միայն որպես զինուժի ձեռքբերումների ցուցադրություն, այլև որպես խոշոր դիվանագիտական միջոցառում։

Ինչպես նշում են Բաքվի իշխանամերձ շրջանակներն ու լրատվամիջոցները ռազմական շքերթն ամենից առաջ տեղեկատվություն է տրամադրում երկրի զինված ուժերի վիճակի և զարգացման միտումների մասին. «Այն նաև մեծ դիվանագիտական միջոցառում է։ Արտասահմանյան հյուրերի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ներկայությունը տրիբունաներում նույնպես շատ բան է ասում»։

Բաքվի տրիբունաներում այս տարի ներկա էին 75 երկրի ներկայացուցիչներ, որոնցից 37-ը՝ դեսպանների մակարդակով։ Այդ ցանկում էին՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Չեխիան, Հունգարիան, Մոլդովան, Չինաստանը, Իսրայելը և Իրանը։

Հատկապես ուշադրություն է գրավել այն փաստը, որ Ռուսաստանը, որը 2020-ից ի վեր չեզոք դիրք էր զբաղեցնում Հարավային Կովկասի հարցում, այս անգամ ներկայացված էր դեսպանի մակարդակով՝ Բաքվի տրիբունայում։ Այս հանգամանքը դիտվում է որպես քաղաքական ազդակ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների խորացման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, մի շարք եվրոպական երկրներ ընտրեցին չմասնակցել շքերթին։ Ֆրանսիայի դեսպանը, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչը, Բելգիայի, Լիտվայի և Ավստրիայի դեսպանները անտեսել են հրավերը։ Նույնը արել են նաև ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև Նիդերլանդների դեսպանը։

Գերմանիայի, Լատվիայի և Շվեյցարիայի դեսպաններն այդ օրերին երկրում չեն եղել։ ԵԽ ներկայացուցիչը նախապես պլանավորված հանդիպում ուներ, Հունաստանի դեսպանը պատրաստվում էր լքել երկիրը, իսկ Պորտուգալիայի դեսպանի առաքելությունն ավարտվել էր։

ԱՄՆ-ն, Կորեան և Լեհաստանը շքերթին մասնակցել են ռազմական կցորդների մակարդակով։

Պատվավոր հյուրերի շարքում էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պակիստանի վարչապետ Մուհամադ Շահբազ Շարիֆը, Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը, ինչպես նաև մի շարք կենտրոնասիական երկրների բարձր պաշտոնյաներ։

Այս համատեքստում ռուսական ներկայությունը դիտվում է որպես քաղաքական հստակ ուղերձ, հատկապես այն պահին, երբ արևմտյան երկրների մեծ մասը՝ ներառյալ ԵՄ-ի առանցքային անդամները, խուսափեցին ներկայանալ շքերթին՝ ցույց տալով իրենց վերաբերմունքը Ադրբեջանի ռազմական տոնակատարության հանդեպ։

Ք. Սահակյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել