copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 18:34 12-11-2025

Իրավապահ մարմինները հրաժարվում են հստակ նշել, թե որտեղ է գտնվում Օնիկ Հարությունյանը. փաստաբան

Փաստաբան Սերգեյ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Իրավապահ մարմինները հրաժարվում են հստակ նշել, թե որտեղ է գտնվում Օնիկ Հարությունյանը

Իրավապահ մարմինները այս պահին խոչընդոտներ են ստեղծում «Մայր Հայաստան» կուսակցության աջակից, առավոտյան անհայտ պատճառներով ձերբակալված Օնիկ Հարությունյանի պաշտպանության իրավունքի իրացման համար։

Ի սկզբանե այցելելով Վաղարշապատի ոստիկանության բաժին, նշեցին, որ Օնիկ Հարությունյանը գտնվում է Վաղարշապատի ոստիկանության բաժնում և շուտով կարող եմ հանդիպել վերջինիս։ 1 ժամ սպասեցնելուց հետո, հայտնեցին, որ Օնիկ Հարությունյանը գտնվում է քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և իրենց մոտ չի էլ եղել։ Մարզային վարչությունում արդեն նշեցին, որ Օնիկ Հարությունյանը չի բերվել իրենց մոտ և ի սկզբանե գտնվել է Վաղարշապատի ոստիկանության բաժնում և տեղափոխվել է Վաղարշապատի քննչական բաժին։ Այս պահին դեռևս անհայտ է Օնիկ Հարությունյանի գտնվելու վայրը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին