Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 13:26 12-11-2025

Քամին որ բարձրանում է, շենքի մոտ մնալն էլ անհնար է․ անմարդկային պայմաններում ենք ապրում. Միկոյան 64/5-ի բնակիչ

Անաստաս Միկոյան 64/5 հասցեում բնակիչ Հայկը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ թե՛ իրենց սոցիալ-կենցաղային վիճակին, թե՛ շինարարության ավարտին և սնանկության գործի ընթացքին։

Նրա խոսքով՝ թեև բնակիչները շարունակում են ապրել իրենց բնակարաններում, պայմանները մնում են ծանր։

«Ապրում ենք, բայց շատ անմարդկային պայմաններում։ Պատկերացրեք՝ երբ քամի է բարձրանում, ամբողջ տարածքում անհնար է մնալ, շենքերի շրջակայքը լիովին բաց է, իսկ որոշ հատվածներում աշխատանքները դեռ ավարտված չեն»,– նշեց նա։

Հայկը նաև հավելեց, որ բնակարանները հիմնականում ստացել են նախագծով նախատեսված տեսքով, սակայն շահագործման թույլտվության հետ կապված մի շարք աշխատանքներ դեռևս չավարտված են․
«Հիմա հիմնական հոսանքի լարերն են անցկացնում, երկու շենք է մնացել։ Դրանից հետո պետք է ավարտվեն կանաչապատման աշխատանքները՝ սնանկության կառավարիչի թույլտվությամբ և ֆինանսական հնարավորությունների սահմաններում»,– ասաց նա։

Բնակիչը նշեց, որ նախկին սնանկության կառավարիչը աշխատանքները չի իրականացնում օրենքով սահմանված կարգով, և միայն նրա փոխարինումից հետո գործընթացը սկսել է առաջ գնալ․

«Նոր սնանկության կառավարիչը նշանակվելուց հետո զգալի առաջընթաց է գրանցվել։ Նրա շնորհիվ, օրինակ, վերադարձվել է 4000 քմ հողամասը։ Նա գործում է բացառապես օրենքով, և դա է մեզ պետք։ Մենք էլ ենք ուզում, որ և մենք, և պատկան մարմինները գործեն բացառապես օրենքով»,– ընդգծեց Հայկը։

Նրա խոսքով՝ նման իրավիճակում անգամ բնակիչների վճարումների հարցը դարձել է խնդրահարույց․
«Եթե 1100 բնակիչները միանգամից դադարեցնեն վճարումները, ֆինանսական համակարգը կոլապսի կդիմի։ Հարց է՝ ինչի՞ են ուզում հասնել։ Մենք ուզում ենք միայն, որ մեր իրավունքները հարգվեն և օրենքը գործի բոլորի համար նույն ձևով»,– եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին