Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 22:48 11-11-2025

Ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար բյուջեով նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ

Ամանորյա տոնական միջոցառումների ձևավորման այս տարվա բյուջեն կազմել է 607 միլիոն 645 հազար դրամ, որի շրջանակներում իրականացվելու են երևանյան տարբեր տեղորոշումներում տոնական ձևավորումներ, լույսերի վառման արարողություններ, Սուրբծննդյան տոնավաճառ, ձեռք են բերվելու գլխավոր տոնածառի համար նոր ճյուղեր և լույսեր։

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։

«Ձեռք է բերվելու նաև գլխավոր տոնածառի նոր ճյուղեր ու լույսեր։ Մեր մայր տոնածառի կոնստրուկտիվ, մետաղական մասը նորմալ վիճակում է, անհրաժեշտություն է առաջացել ուղղակի ճյուղերն ու լույսերը փոխել։ Վարչական շրջաններում տեղադրվող 10 տոնածառերի համար նոր լույսեր ու գագաթներ են ձեռք բերվել։ Այս ամենը 2 մրցույթի արդյունքում արդեն կայացել է, իրականացվում են աշխատանքները»,- հավելել է Առաքելյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված