copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 21:59 11-11-2025

Գյուղերը դատարկվում են, մարդիկ հույս չեն տեսնում, բայց մենք այս շղթան կտրելու ենք. Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը.

Սյունիքի [Կապան] Արծվանիկ, Գեղանուշ, Գոմարան, Ճակատեն գյուղեր. պոպուլիստ ու ցինիկ պաշտոնյաները այսքան տարի մարդկանց այնքան են անամոթաբար խաբել, որ հավատ չեն թողել ու հետո էլ ասում են` վստահություն չկա:

Ընտրությունից ընտրություն միայն խոստումներ են տվել, դրա համար էլ պատասխան տվող այդպես էլ չկա: Գյուղերը դատարկվում են, մարդիկ հույս չեն տեսնում:

Բայց մենք այս շղթան կտրելու ենք, մարդիկ հենց իրենց գյուղերում պետք է ունենան արժանապատիվ կյանքի պայմաններ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված