Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 15:41 11-11-2025

Լուսագյուղի բնակիչները թույլ չեն տվել ապամոնտաժել Վերի վանքի խաչքարերը

Լուսագյուղի բնակիչները թույլ չեն տվել ապամոնտաժել Վերի վանք եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Լուսագյուղի վարչական ղեկավար Քաջիկ Զաքարյանը։

Վարչապետի աշխատակազմից հրաման է եկել Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարան՝ հրդեհային անվտանգության նկատառումներով համայնքում տեղադրված որոշ խաչքարեր ապամոնտաժելու վերաբերյալ։

Զաքարյանի խոսքով՝ նույնիսկ չեն իմացել, թե ովքեր են։ «Թողեցին, գնացին։ Ժողովուրդը կանգնեց, ոչ էլ բան արեցին։ Չեմ էլ իմանում, թե ովքեր էին։ Հետ դառան, գնացին։ Ոչ էլ ելան վերև։ Վերի վանքում են այդ խաչքարերը։ Մի քանի հատ խաչքար ունենք այնտեղ։ Հետ գնացին։ Ժողովուրդն է դրել, տարբեր մարդիկ են դրել։ Ոչ մի կռիվ, ոչ մի բան չեղավ»,- ասաց պարոն Զաքարյանը։

Նշենք, որ Լուսագյուղի Վերի վանք եկեղեցին սպասարկում է Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, որը տեր Արամ քահանա Ասատրյանի կարգալույծ արվելուց հետո նշանակվել է նաև Հովհաննավանքում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին