Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:50 10-11-2025

Կենտրոնի ֆուտբոլի դաշտերը վնասված են. Ավինյանի վերակառուցածի հետքերով

2024 թվականին Երևանի քաղաքապետարանը ներկայացրել էր ծրագիր, ըստ որի՝ քաղաքի տարբեր վարչական շրջաններում պետք է կառուցվեին կամ վերակառուցվեին բակային ֆուտբոլի դաշտեր։

Oragir.News-ը այսօր այցելել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող երկու վերակառուցված դաշտեր՝ Մաշտոցի 40 և Վարդանանց 10 հասցեներում։ Մաշտոցի պողոտա 40 հասցեի բակում գտնվող դաշտում դարպասների ցանցերը արդեն բացակայում էին, սակայն ընդհանուր վիճակը կարելի է գնահատել բարվոք։

Տեղի բնակիչները չցանկացան մեկնաբանել նոր դաշտերի կառուցման ծրագրի վերաբերյալ։ Իսկ Վարդանանց 10-ի բակում գտնվող դաշտը, ըստ բնակիչների, պատրաստ է մոտ երկու ամիս, սակայն այնտեղ ևս ցանցերը արդեն վնասված են։

Տեղի բնակիչներից մեկը, ով չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ, նշեց, որ դաշտի կառուցումն ավելի վաղ հնարավոր էր իրականացնել։

Մեկ այլ տարեց բնակիչ ընդգծեց, որ նախկինում այստեղ նույնպես ֆուտբոլի դաշտ կար, սակայն այժմ այն բարեկարգվել է․ «Սա պրոֆեսիոնալ մարզիկների համար չէ, այլ երեխաների, ովքեր պարզապես ուզում են դրսում խաղալ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը