Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:30 10-11-2025

Նիկոլից ոչ մի բան չեմ սպասում․ ժողովրդին նարկոզ են տալիս, որ չիմանան՝ իրանք ինչով են զբաղվում․ հարցում

Նիկոլ Փաշինյանը խոստանում է մինչև տարեվերջ հրապարակել Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային պատմության առանցքային փաստաթղթերը։ Այս մասին նա գրել է սոցցանցերում` պատասխանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Նշենք, որ փոդքասթի ժամանակ Սերժ Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ 44–օրյա պատերազմը կարող էր չլինել, եթե իշխանությունը չխուսափեր կամ ընդհանրապես չհրաժարվեր բանակցային գործընթացից։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյանը կհրապարակի Արցախի վերաաբերյալ բանակցային փաստաթղթերը»։

Բոլոր հարցվածները բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր չէ հավատալ։

«Ոչ, իրանից ոչ մի բան չեմ հավատում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանից ոչինչ չի սպասում։ «Փաշինյանից ոչ մի բան էլ չեմ սպասում։ Նա ոչ մի բան անողչի, մենակ խաբում ա ժողովրդին։ Ժողովրդին նարկոզ են տալիս, որ չիմանան իրանք ինչով են զբաղվում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ «Չեմ հավատում, Արցախը ծախին պրծան Նախիջևանի նման, էլ ինչ բանակային թղթեր։ Նիկոլը հենց վաղն էլ պիտի հրաժարական տա, որ մարդկանց հոգսը թեթևանա գոնե»,- ասաց նա։

«Ոչ մեկին էլ չեմ հավատում, ինչ հավատանք։Սկզբում էսիմ ինչեր խոստացան, հիմա ամեն ինչ շատ վատ ա, գնալով ամեն ինչ վատանում ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել