copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 19:53 10-11-2025

Տիգրանաշենի հանձնումից հետո այստեղ են տեղակայվելու Ադրբեջանի զինված ուժեր. Ալեն Ղևոնդյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով.

Խոսքս ուղղում եմ Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզի՝ Պարյուր Սևակ գյուղ և այլ բնակավայրերի մեր քաղաքացիներին:

Շատ վաղուց կա որոշում, որ ՀՀ-ի տարածքում կան բնակավայրեր՝ անկլավներ, որոնք փոխանցվելու են Ադրբեջանին. մասնավորապես՝ դրանցից ամենից կարևորը ռազմավարական առումով Տիգրանաշենն է:

Ի՞նչ է սպասում ձեզ և ողջ ՀՀ-ին, եթե 2026-ին սա վերընտրվի ու կարողանա կառավարություն կազմել:

Տիգրանաշենը հայաթափվելու է. այնտեղի բնակիչները մեծագույն հավանականությամբ տեղափոխվելու են Պարույր Սևակ գյուղ. տևական ժամանակ նշյալ գյուղում նորգաղթյալ Տիգրանաշենցիների համար տներ են նախագծվել ու մի մասը արդեն կառուցվել է: Տես կից ֆոտոներ:

Տիգրանաշենի հանձնումից հետո այստեղ են տեղակայվելու՝
- Ադրբեջանի հանրապետության զինված ուժեր և սահմանապահ ստորաբաժանումներ,
- Ադրբեջանի մաքսային ծառայության կառույցներ,
- Բաքվի կողմից նշանակվելու է տարածքի ժամանակավոր կառավարիչ,
- ավելի ուշ այստեղ կտեղափոխվեն նաև ինչ-որ քանակի ադրբեջանական ազգաբնակչություն:

Տիգրանաշենով անցնող ՀՀ-ի՝ հյուսիսը հարավին միացնող ռազմավարական ճանապարհը հայտնվելու է ադրբեջանական անվտանգության ու մաքսային ծառայությունների լիարժեք վերահսկողության տակ, քանի որ համարվելու է Ադրբեջանի տարածք:

Սա նշանակում է, որ ադրբեջանցիներն են որոշելու, հայկական բեռնատար կամ մարդատար ո՞ր մեքենան անցնի, որը՝ ոչ:

Ի դեպ, նրանք կարող են խուզարկություններ անել, իջեցնելով ՀՀ-ի քաղաքացիներին:
Ավելին՝ կարող են խոչընդոտել ՀՀ-ի հյուսիսից հարավ ռազմական նշանակության բեռների տեղափոխմանը:

Սա գրում եմ, որ առավել մանրամասն պատկերացնեք գալիք, կամ ավելի ճիշտ արդեն ընթացիկ աղետը:

Սա լավ հիշեք, երբ 2026-ի ընտրությունների ժամանակ ասեք, թե բա ընդդիմության մեջ որևէ մեկը չկա, ում ընտրեմ, կրկին սրան պետք է ընտրեմ:

Մտածեք այս մասին:
Կարող եք նաև տարածել այս նյութը:
Ձեզ լավ օր. 2026-ը փրկության ընտրություն է լինելու, հետո էլ տարբերակ չի լինելու:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին