Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 14:40 10-11-2025

Քննարկվել են ՄԻՊ աշխատակազմում կատարվող համակարգային փոփոխությունները

Նոյեմբերի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատակազմում կատարվող համակարգային փոփոխությունները, աշխատանքների կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերող հարցերը, մասնավորապես՝ արդյունավետության բարձրացմանն ու ներքին համակարգերի կատարելագործմանն ուղղված նոր մոտեցումները։

Պաշտպանը հատուկ ընդգծել է նախատեսվող փոփոխությունները հնարավորինս կարճ ժամկետներում և հետևողականորեն կյանքի կոչելու անհրաժեշտությունը՝ հստակ արդյունքներ ապահովելու նպատակով։

Խորհրդակցության ավարտին Անահիտ Մանասյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և նախանշել առաջիկա աշխատանքների հիմնական առաջնահերթությունները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ