copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 14:03 09-11-2025

Մենք կիսում ենք Մայր Աթոռի մոտեցումները, կարգալույծը չի կարող  քահանայագործել. Վազգեն Սրբազան

Հովհաննավանքում տեղի ունեցող «պատարագի» մասին Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խոսքերը աղճատվել են, նա կիսում է Մայր Աթոռի բոլոր մոտեցումները, այդ թվում և այն, որ կարգալույծը չի կարող քահանայագործել:

Այս մասին 24News-ի հարցի ի պատասխան ասել է Վազգեն Սրբազանը:

«Ափսոսում եմ, որ Սուրբ Պատարագի և հոգևոր կյանքի վերաբերյալ մամուլում տեղ գտած հարցազրույցի ժամանակ իմ ընդհանրացված դիտարկումները աղճատումների ու որոշակի շեշտադրումների փոփոխության արդյուքնում ընկալվել են որպես աջակցություն Հովհաննավանքում` Եկեղեցու կողմից արդեն իսկ հակականոնական գնահատված գործողություններին:

Հաշվի առնելով ստեղծված շփոթը՝ ես ցանկանում եմ արձանագրել, որ Մայր Աթոռը Հովհաննավանքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները հնչեցրել է, և մենք մեր մյուս հոգևոր եղբայրների հետ կիսում ենք այդ մոտեցումները, հետևում Հայ Եկեղեցու նվիրապետական կանոններին ու ավանդությանը:

Եկեղեցական կանոնը հաստատում է, որ կարգալույծ եկեղեցականը չի կարող քահանայագործել և նրա խորհրդակատարությունները հակականոնական լինելով՝ անվավեր են»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի