Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 18:25 08-11-2025

Դավիթ Համբարձումյանին պարզապես ցանկացել են չեզոքացնել քաղաքական գործընթացներից․ փաստաբան

Անդրադառնալով դատավոր Ժորա Չիչոյանի կողմից լրագրողներին տրված մեկնաբանությանն առ այն, որ Դավիթ Համբարձումյանի գործով ինքը ոչ մեկից հրահանգ չի ստացել և իբրև գործը քննել է օբյեկտիվության սահմաններում, ցանկանում են նշել հետևյալը, այս մասին գրել է Մասիսի կալանավորված քաղաքապետի փաստաբան Գայանե Պապոյանը։

«Ժ. Չիչոյա՛ն,

Մի փորձեք ստեղծել արդարադատություն իրականացնելու սին «պատրանք», լավ կլինի առհասարակ չխոսեք այդ թեմայից։ Այդ դատական ակտն աղերս չունի օբյեկտիվ իրականության հետ, դուք դա շատ լավ գիտեք։

Գործում առկա տեսանյութը, որպես օբյեկտիվ ապացույց, բոլորն են տեսել, դրանում հստակ երևում է օբյեկտիվ իրավիճակը և Դ. Համբարձումյանի դատավճռի ոչ օբյեկտիվ լինելը: Ավելին, գործում առկա էին նաև մի շարք վկաների արդարացնող ցուցմունքներ:

Դատական ակտում գեթ մեկ պատճառաբանություն և վերլուծությում առկա չէ՝

- ո՛չ տեսանյութի մասին,

- ո՛չ ՀՀ դատական պրակտիկայում այդ հոդվածով վերջին 15 տարվա ընթացքում ԱՄԵՆԱԽԻՍՏ պատիժը նշանակելու վերաբերյալ,

- ո՛չ կալանք խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Ոչ թե տպավորություն է ստեղծվում, այլև հիմնավոր իրողություն է այն, որ Դ. Համբարձումյանին պարզապես ցանկացել են չեզոքացնել քաղաքական գործընթացներից: Դավիթը քաղբանտարկյալ է»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ