copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 23:52 07-11-2025

Բա ինչի՞ 7 տարի լյուստրացիա չարեցիր, որ հետո ում ուզես, գործակալ լինելու մեջ մեղադրե՞ս

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.

Բա «աշխարհաքաղաքական որևէ կենտրոնից չղեկավարվող» շարժում էիր սկսել, որն ավարտվեց իշխանափոխությամբ:

Բա ինչի՞ 7 տարի լյուստրացիա չարեցիր, այնպես ինչպես Վրաստանում, Ուկրաինայում, Բալթյան երկրներում, Լեհաստանում, Չեխիայում, Հունգարիայում և այլ երկրներում:

Չարեցիր լյուստրացիա, որ հետո ում ուզես ՊԱԿ-ի ժամանակներից հավաքագրված գործակալ լինելու մեջ մեղադրե՞ս, թե՞ ում պետք չի նրան չմեղադրեն որևէ ժամանակաշրջանում հավաքագրված գործակալ լինելու մեջ:

Բա էդ ոնցա՞ լինում, որ կող ու կուշտդ հավաքված ու բոլորին գործակալ լինելու մեջ մեղադրող «հակառուսները» չեն պահանջում ի վերջո լյուստրացիա անել: