Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:28 07-11-2025

Վարդան Ղուկասյանի վիճակը կտրուկ վատացել է․ պաշտպանը հրատապ նիստ է պահանջում

Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է։ Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկի անձնակազմն անմիջապես շտապօգնություն է հրավիրել։

Փաստաբանը նշեց, որ այս պահի դրությամբ իրենք ոչ մի փաստաթուղթ դեռ չեն ստացել, որտեղ նշված կլինի, թե ինչով է պայմանավորված իր պաշտպանյալի «կայծակնային արագությամբ» հոսպիտալացումը։

Փոստանջյանն ասում է, որ հիմք ընդունելով իր պաշտպանյալի առողջական լուրջ խնդիրը, նրա կալանավորումը ընդհանրապես պետք է վերացվեր։

Փաստաբանի խոսքով՝ իրավաչափ չէ նաև այն, որ Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկներին թույլ չեն տալիս հետազոտել նրան։

Փոստանջյանը հավելում է՝ սպասելու ժամանակ չունեն, ուստի հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ միջնորդություն են ներկայացրել դատարան։

Մանրամասները` տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ