copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 14:05 07-11-2025

Մինչև 1992 թ. ստաժը հաստատվում է միայն աշխատանքային գրքույկով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը ներկայացրել է կենսաթոշակ նշանակելու պարզեցված ընթացակարգը:

«Ընդունվել են դրույթներ, որոնք կպարզեցնեն կենսաթոշակ նշանակելիս ստաժը հաշվարկելու կանոնները»,- ասել է Անահիտ Գալստյանը և հավելել, որ առաջնային փոփոխությունը կապված է տեղեկատվական բազաների տվյալների հետ, որոնք երբեմն չեն պահպանվել կամ հավաքագրվել: Ըստ այդմ՝ աշխատանքային ստաժները բաժանվել են խմբերի՝ տարեթվերով:

«Մինչև 1992 թվականը, 1992-2004 թթ., 2004-2013 թթ. և դրանից հետո: Մինչև 1992 թվականը, որը խորհրդային ժամանակաշրջանն է, աշխատանքային ստաժը հաստատվում է բացառապես աշխատանքային գրքույկով»,- ասել է նա և հավելել, որ եթե մարդը գրքույկ չի պահել, ապա աշխատանքի վայրից արխիվային փաստաթղթերով:

Ըստ Գալստյանի՝ 1992-2004 թթ. ստաժը հաստատելը բարդ է, քանի որ տվյալները չեն պահպանվել, իսկ 2004-2013 թթ. տվյալներն առկա են, իսկ դրանից հետո՝ հարկային հաշվառման բազան:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ