copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 21:23 06-11-2025

Թուրքիայի MİT-ի ղեկավարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը Ստամբուլում հանդիպել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղբյուրոյի բանակցային խմբի ղեկավար Խալիլ ալ-Հայյայի գլխավորած պատվիրակության հետ։

«ՀԱՄԱՍ»-ի պատվիրակությունը «Գազայի հրադադարի համաձայնագրի» շրջանակներում հրադադար հաստատելու ու այդ գործընթացին հետևելու համար շնորհակալություն է հայտնել Թուրքիային և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին միջնորդության և երաշխավորության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հրադադարի գործընթացը և առկա խնդիրների հաղթահարման համար ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը։

Խորհրդակցություններ են տեղի ունեցել նաև հրադադարի պլանի հաջորդ փուլերի իրականացման ուղիների վերաբերյալ։ Բացի այդ քնարկվել են նաև Գազային տրամադրվող հումանիտար օգնության վերաբերյալ հարցեր։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ