copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 22:43 04-11-2025

Բաքվում առանց քննության են թողել Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը՝ դատարան հրավիրել Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակցի

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե այսօր ցուցմունքներ են տվել «տուժողները»։

Տարբեր մարդիկ եկել են դատարան ու պատմել, թե որտեղ և ինչ վիրավորում են ստացել և այլն, կամ թե իրենց հարազատները որտեղ են զոհվել։

Ռուբեն Վարդանյանն այսօր հերթական միջնորդությունն է ներկայացրել և խնդրել դատական նիստին հրավիրել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցչին: Նա նշել է, որ դա կապված է իրեն առաջադրված մեղադրանքի հոդվածներից մեկի՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու հետ:

Գլխավոր դատախազը խնդրել է դատարանին մերժել Ռուբեն Վարդանյանի ներկայացրած միջնորդությունը։ Դատարանը որոշում է կայացրել միջնորդությունը թողնել առանց քննության։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հրապարակվել են դատարանում, ինչպես նաև քրեական գործի նյութերում իբրև թե առկա և նախաքննության ընթացքում հավաքագրված փաստաթղթերը, ուսումնասիրվել են «ապացույցները»:

Հերթական «դատական նիստը» նշանակված է նոյեմբերի 18-ին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ