copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 21:15 04-11-2025

Պետք է իմանանք՝ որտեղից է գնվել ապրանքը. ՍԱՏՄ-ն՝ պանրի մեջ հայտնաբերված օտար առարկայի մասին

Ֆեյսբուքյան «Անվտանգ սնունդ» խմբում օգտատերերից մեկը գրել է, որ «Մարիաննա» ընկերության արտադրած սերուցքային պանրի մեջ հայտնաբերել է անհայտ ծագման առարկա։

«Սերուցքային պանիր շատ ենք օգտագործում և այսօր մեծ անակնկալ ունեցանք։ Չեմ պատկերացնում՝ ինչի՞ մաս է դա և ինչպե՞ս է հայտնվել պանրի մեջ։ Ակնկալում եմ ավելի մեծ զգոնություն և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում»,– գրել է օգտատերը։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանի հետ։ Նա նշեց, որ տեսչական մարմինը տեղյակ է գրառման մասին, սակայն վերահսկողություն սկսել հնարավոր չէ, քանի դեռ պարզ չէ՝ որտեղից է գնվել ապրանքը։

«Այո՛, հայտնաբերվել է նման դեպք, բայց ես չեմ կարող վերահսկողություն սկսել, քանի դեռ չգիտեմ՝ որտեղից են գնել ապրանքը։ Վերահսկողության մեկնարկի կետ պետք է ունենամ։

Մարդիկ ենթադրություններ են անում, թե դա արտադրողի մեղքն է, բայց օրենսդրությունը հստակ է՝ պետք է սկսենք գնման վայրից։ Եթե չգիտեմ՝ որտեղից է ձեռք բերվել ապրանքը, չեմ կարող օրենքի սահմաններում ստուգում սկսել»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ «Անվտանգ սնունդ» էջում մի քանի անգամ մեկնաբանել է նմանատիպ գրառումները՝ հիշեցնելով քաղաքացիներին, որ պարտադիր է նշել խանութի հասցեն կամ ներկայացնել գնման կտրոնը։

«Ես բազմիցս բացատրել եմ՝ մեր բոլոր ենթադրությունները օրենքի դեմ ոչինչ են։ Հենց որ պարզվի գնման վայրը, անմիջապես վերահսկողություն կսկսենք»,– ընդգծեց տեսչական մարմնի խոսնակը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում