Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 20:59 03-11-2025

Սևանը՝ տարածաշրջանի կարևորագույն ջրային ռեսուրսը, մտնում է Բաքվի գեոռազմավարական հաշվարկների դաշտ. փորձագետ

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է․

«Սևանի մասին Ալիևի հայտարարության շուրջ
Ալիևի՝ ՛՛ռուսական կայսերական քարտեզներում Սևանա լիճ գոյություն չունի, այլ կա Գյոյչա՛՛ հայտարարությունը պետք է դիտարկել Ադրբեջանի ներքին ջրային ճգնաժամի և տարածաշրջանային ռեսուրսների վերահսկման նկրտումների համատեքստում։

Այսօր ջրի խնդիրը դարձել է միջազգային անվտանգության առանցքային գործոններից մեկը։ ՄԱԿ-ի Հազարամյակի նպատակների 6-րդ կետը վերաբերում է հենց ջրային անվտանգությանը։ Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում 1 միլիարդից ավելի մարդ զրկված է քաղցրահամ ջրից օգտվելու հնարավորությունից, իսկ մինչև 2030 թ. կարող է առաջանալ շուրջ 700 մլն կլիմայական փախստականների հոսք ջրի պաշարների բացակայության հետևանքով։

Այս ամենը վկայում է, որ ջուրը դառնում է ոչ միայն կենսական ռեսուրս, այլև աշխարհաքաղաքական ազդեցության գործիք։

Ադրբեջանում քաղցրահամ ջրի պակասորդը վերջին տարիներին գնալով ավելի է խորանում։ Ինքը՝ Ալիևը մեկ անգամ չէ, որ խոսել է ջրի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ մեկ շնչին բաժին հասնող վերականգնվող քաղցրահամ ջրի ներքին պաշարները Ադրբեջանում կազմում են ընդամենը 851 խմ, մինչդեռ Հայաստանում՝ ավելի քան 2329 խմ։ Սա նշանակում է, որ Բաքուն աստիճանաբար կանգնում է էկոլոգիական և սոցիալ-տնտեսական լուրջ սպառնալիքների առաջ։ Միջազգային փորձագետներն անգամ զգուշացնում են հնարավոր էկոլոգիական աղետի մասին, եթե հարցը չստանա համակարգային լուծում։

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի համար կենսական է դառնում նոր ջրային աղբյուրների ապահովումը։ Ջրի պակասորդը վերածվել է Ադրբեջանի անվտանգային և քաղաքական գերակա հարցերից մեկի, իսկ Սևանը՝ տարածաշրջանի կարևորագույն ջրային ռեսուրսը, ակնհայտորեն մտնում է Բաքվի գեոռազմավարական հաշվարկների դաշտ՝ մերկացնելով պաշտոնական Երևանի նարատիվները ՛՛խաղաղության հաստատման՛՛ մասին»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան