Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:30 03-11-2025

Կասեի՝ պրիվետ, կանպատվեի․ ինչ կասեին քաղաքացիները, եթե տրանսպորտում Փաշինյանին տեսնեին

Այսօր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում նոր հոլովակ է հրապարակել՝ վերնագրելով այն «Երկուշաբթի»։

Տեսանյութից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքի է գնացել հանրային տրանսպորտով՝ ավտոբուսով: Հանրային տրանսպորտում նա զրուցել է քաղաքացիների հետ, իսկ մի տարեց կին էլ նրան նամակ է փոխանցել, չնայած զարմանալի է, թե ինչպես էր այ տարեց կինն իմացել, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվելու է այդ տարածքում։

Հիշեցնենք, որ նախկինում ևս եղել են դեպքեր, երբ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնացել հասարակական տրանսպորտով՝ ավտոբուսով, մետրոյով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե Նիկոլ Փաշինյանին տեսնեիք տրանսպորտում, ի՞նչ կասեիք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ոչինչ չէր ասի, որոշներն էլ ասացին, որ կբարևին։

«Կասեի՝ պրիվետ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ խաբեբաներից հեռու է մնում։ «Ոչ մի բան էլ չէի ասի, նա ինչ ա, որ ինչ էլ ասեմ։ Մի անգամ մի ճիշտ բան ասել ա, որ հարց տամ ու ճիշտ պատասխան ակնկալեմ։ Խաբեբաներից հեռու եմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ կանպատվեր նրան։ «Երևի անպատվեի, քանի որ արժանի է ինքը վատ վերաբերմունքի»,- ասաց նա։

«Կշրջվեի ու կգնայի, չէի ուզի տեսնեի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել