Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 16:30 03-11-2025

Ադրբեջաներենի ու թուրքերենի ուսուցումն անհրաժեշտ է, սակայն մասնագետների պակաս կա

Հայաստանում 2025-2026 ուսումնական տարում ադրբեջաներենի ուսուցումը կիրականացվի երեք դպրոցներում։ Այս թեմայով Oragir.News-ի զրուցակիցն է Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը, ով ընդգծում է՝ տարածաշրջանային լեզուների իմացությունը կարևոր է պետական ու հասարակական տեսանկյունից։

«Շատ կարևոր է, որ դպրոցական տարիքից երեխաները սկսեն ճանաչել և սովորել տարածաշրջանի լեզուները։ Գոնե այն մակարդակով, որքան հնարավոր է։ Դա կնպաստի թե՛ հաղորդակցությանը, թե՛ տարածաշրջանային գործընթացները հասկանալուն։ Իհարկե, դա չի կարող պարտադիր լինել․ պարտադրել չի կարելի։ Բայց այստեղ խնդիր կա՝ մենք չունենք համապատասխան ուսուցիչներ։ Տարիներ շարունակ այդ ուղղությունը Հայաստանում անտեսվել է, և այժմ մասնագետների պակաս ունենք»,- նշեց Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պահպանել է այդ ուղղությունը և այսօր նույնիսկ հայերեն սովորեցնում է իր քաղաքացիներին՝ այդպիսով կարողանալով ավելի խորը հասկանալ Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացները։

«Մինչդեռ Հայաստանում շատ քիչ մասնագետներ կան, ովքեր ադրբեջաներեն գիտեն և կարող են պետությանը օգտակար լինել։ Այդ պատճառով ցանկալի է, որ ունենանք հնարավորություն սովորելու տարածաշրջանի լեզուները»,– ասաց նա։

Մխիթարյանը նաև անդրադարձավ հասարակության այն մտայնությանը, թե «ինչու պետք է ադրբեջաներեն կամ թուրքերեն դասավանդվի հայկական դպրոցներում»։

«Շատերն ասում են՝ դա միջազգային լեզու չէ, պետք չէ։ Բայց իմ կարծիքով՝ որքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Թշնամուդ լեզուն իմանալը առավելություն է, ոչ թե թուլություն։ Չիմանալը ոչ մի բանով չի օգնի։ Ուղղակի կարևոր է, որ ուսուցումը լինի կամավոր, ոչ թե պարտադիր»,– ընդգծեց նա։

Խոսելով մասնագետների պատրաստման խնդրի մասին՝ Մխիթարյանը հավելեց․

«Մեր բուհերը չեն պատրաստում ադրբեջաներենի կամ վրացերենի մասնագետներ։ Օրինակ՝ երկու տարի առաջ մենք դիմեցինք նախարարությանը՝ բացելու ադրբեջանագիտության մագիստրոսական ծրագիր, բայց մերժում ստացանք։ Այսինքն՝ կառավարությունը մի կողմից ասում է՝ պետք է ադրբեջաներեն սովորեն դպրոցներում, մյուս կողմից թույլ չի տալիս պատրաստել այդ լեզվի մասնագետներ։ Կա՛մ աջ ձեռքը չգիտի ձախն ինչ է անում, կա՛մ ուղղակի քաոսային իրավիճակ է»։

Մխիթարյանի խոսքով՝ առանց մասնագետների պատրաստման՝ լեզվի ուսուցման ծրագիրը կդառնա ձևական։

«Եթե ուզում ենք, որ երեխաները իսկապես սովորեն, պետք է սկսենք բուհերից, որտեղ պատրաստվում են ապագա ուսուցիչները»,- եզրափակեց նա։

Orgir.News-ը նաև գրավոր գրավոր հարցում է ուղղել ԿԳՄՍ նախարարություն՝ դպրոցներում ադրբեջաներենի դասավանդման, մասնագետների պակասի, քաղաքական ենթատեքստի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին