Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 12:10 03-11-2025

ՊԵԿ-ը միջազգային առաքանիներից հայտնաբերել է «կոկաին»․ ձերբակալվածներից 3-ը կալանավորվել են

Օրերս ՊԵԿ մաքսանենգութան դեմ պայքարի վարչության աշխատակիցները, Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցների հետ համատեղ, մաքսային զննման են ենթարկել «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով Իսպանիայի թագավորությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծված երկու առաքանի: Արդյունքում, կենդանիների համար նախատեսված միանման ներքնակներից հայտնաբերվել են 178 գրամ և 250 գրամ քաշով պոլիէթիլենային տոպրակներ` լցված «կոկաին» տեսակի թմրամիջոցներով։Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։

Պարզվել է նաև, որ առաքանիների հասցեատերերը բնակվում են տարբեր քաղաքներում և առաջին հայացքից իրար հետ որևէ առնչություն չեն ունցել: Հայտնաբերված զանգվածների նմանությունը, սակայն, կասկած է հարուցել վարչության աշխատակիցների մոտ, և առաքանիները ստացող հնարավոր անձանց վերաբերյալ իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ։

Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, համագործակցելով «Հայփոստ»-ի անվտանգության աշխատակիցների հետ, ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: 178 գրամ «կոկաին»-ի փոխարեն, նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված միջազգային սուրհանդակային առաքանին ստանալուց հետո, Երևան քաղաքում թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ Ա․Ս․-ն և Ա․Ե․-ն։ Նրանցից մեկը, անձնական խուզարկության ընթացքում, ներկայացրել է լիցքավորված թմբուկավոր հրազենային ատրճանակ։

Ձերբակալված անձինք ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են:

«Հայփոստի» հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են: 250 գրամ «կոկաին»-ի փոխարեն այլ զանգվածներով փոխարինված միջազգային սուրհանդակային առաքանին ստանալուց հետո Դիլիջան քաղաքում էլ ձերբակալել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի։ Ձերբակալվածները ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ առաքանիներում հայտնաբերված «կոկաին» տեսակի թմրամիջոցների ՀՀ տեղափոխումը և այնուհետև ՀՀ տարածքում դրանց ստացումը կազմակերպել է ձերբակալված Ա․Ե․-ն։

Դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ձերբակալվածներից 3-ի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 1 անձի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել