copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 15:14 01-11-2025

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը կայունացել է

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ վիճակը կայունացել է․ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց նրա գործընկեր Էրիկ Ալեքսանյանը։

«Կոչուբաևի կինը համեմատաբար լավ է զգում իրեն»,- ասել է Ալեքսանյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոչուբաևի կնոջ վիճակը վատացել է ծննդաբերությունից հետո։ Ալեքսանյանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել փաստաբան Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Հոկտեմբերի 28-ին կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով։

Ինչ վերաբերում է փաստաբանի դեմ հարուցված գործին, ապա այն դատական վարույթում է։
«Սպասում ենք դատական առաջին նիստին, օրը դեռ նշանակված չէ»,- մանրամասնել է Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է Մկրտիչ սրբազանի լուսանկարով։

Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):

Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվել է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը